Շուկայի վերլուծություն

հաղթանակ
allin systems

Աճ, որը կախված չի գովազդից
Մենք կառուցում ենք աճի համակարգեր, որտեղ traffic-ը, conversion-ը և retention-ը աշխատում են միասին — ոչ առանձին

Քլոաքինգ

Մրցակցությունից վեր

Ինչու գովազդը չի փրկում, եթե չունես համակարգ

Շատ բիզնեսներ ունեն կայք, գովազդ, սոցցանցեր, բայց չունեն համակարգ — դրա համար աճը անկանխատեսելի է։


Խնդիրը սովորաբար սա է՝ գովազդը բերում է “կարճ” արդյունք, բայց չի ստեղծում հիմք

Գովազդը կարող է արագ օգնել՝ բերել առաջին այցելությունները, հարցումները և անգամ վաճառքը։ Բայց եթե համակարգը չի կառուցված, արդյունքը պահվում է միայն այնքան, որքան գովազդը միացված է։ Հենց անջատում ես՝ ամեն ինչ կանգնում է, որովհետև դու չունես օրգանիկ հոսք, վստահություն և կայուն պահանջարկ։

Գովազդը լավ է՝ որպես start, բայց եթե օրգանիկ աճ չկա, ժամանակի ընթացքում գովազդը սկսում է իրեն չարդարացնել՝ CPM-ը բարձրանում է, մրցակցությունը սրվում է, և յուրաքանչյուր նոր հաճախորդ «ավելի թանկ» է գալիս։

Ինչն է պետք, որ գովազդը աշխատի երկարաժամկետ

  • Օրգանիկ հիմք — SEO / բովանդակություն / վստահության շերտ (ոչ թե միայն ակցիաներ)
  • 📌
    Ճիշտ ուղի — այցելու → էջ → առաջարկ → գործողություն (հստակ funnel)
  • 📊
    Տվյալներ ու չափումներ — հասկանալ ինչն է բերում հարցում, ինչն է փակվում, ինչն է կորում
  • 🔁
    Retention — վերադարձող հաճախորդ, follow-up, ավտոմատացում, loyalty logic

Երբ երեքը միասին են աշխատում (Traffic + Conversion + Retention), գովազդը դառնում է ուժեղ արագացուցիչ, ոչ թե միակ «կայծը», որ անջատվելուց ամեն ինչ մարում է։

Showcase

Իրական համակարգեր
Կանխատեսելի արդյունքներ

Այստեղ ներկայացված են համակարգեր,
որտեղ ռազմավարությունը, հաղորդագրությունը
և conversion-ը աշխատում են միասին։

Քաոսից դեպի աշխատող համակարգ

Շատ պրոդուկտներ չեն ձախողվում ջանքի պակասի պատճառով։ Դրանք ձախողվում են, որովհետև աճի տարրերը կառուցված են առանձին, առանց ընդհանուր տրամաբանության։

  • Ռազմավարությունը սահմանում է ուղղությունը, ոչ թե առանձին քայլերը։
  • Կառուցվածքը կապում է հարթակները, կոնտենտը և կոնվերսիան։
  • Համակարգը հանում է պատահականությունը աճի գործընթացից։
  • Retention-ը արդյունքը դարձնում է երկարաժամկետ արժեք։

Աճը դառնում է կանխատեսելի միայն այն ժամանակ, երբ բոլոր բաղադրիչները աշխատում են որպես մեկ ամբողջական համակարգ։

Արդյունքը պարզ է՝
համակարգը աշխատում է միայն այն դեպքում, երբ բոլոր մասերը կապակցված են։

Ինչպես ենք դա իրականում անում

Մենք չենք աշխատում «ընդհանուր լուծումներով»։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար կառուցում ենք առանձին աճի համակարգ՝ հիմնված տվյալների, օգտագործողի վարքի և շուկայի իրական պահանջների վրա։ Նպատակը պարզ է՝ ոչ թե պարզապես շարժում, այլ կանխատեսելի արդյունք։

  • Վերլուծում ենք շուկան, մրցակիցներին և իրական պահանջարկը։
  • Կառուցում ենք հստակ user journey՝ առաջին հպումից մինչև պահպանում։
  • Թեստավորում ենք հաղորդագրությունները, ալիքները և առաջարկները։
  • Օպտիմիզացնում ենք համակարգը տվյալների հիման վրա, ոչ զգացողությամբ։
Մեր մոտեցումը միշտ նույնն է՝
կառուցել համակարգ, որը աշխատում է նույնիսկ առանց մշտական գովազդի։
Ոլորտներ, որտեղ մենք կառուցում ենք իրական աճ 0
 

Մենք չենք հարմարվում ոլորտներին։ Մենք կառուցում ենք աճի համակարգեր։

Կազինոներ և iGaming

iGaming օպերատորների աճ, կոնվերսիա, պահպանություն՝ տվյալահեն համակարգերով, բարձր LTV արդյունքներ, կայուն և վերահսկելի մասշտաբավորում

Արտադրություն և B2B բիզնեսներ

Հաճախորդների ներգրավման համակարգեր
Մատակարարներ, հարցումներ, երկար վաճառքի ցիկլեր

Կլինիկաներ և բժշկական կենտրոններ

Հիվանդների ներգրավում + վստահության համակարգ
Landing-ներ, lead filtering, follow-up գործընթացներ

Քաղաքական PR և արշավներ

Պատմություն → հասանելիություն → գործողություն
Թիրախավորված հաղորդագրություններ, լսարանների բաժանում, չափելի ազդեցություն

Ակումբներ և ֆիթնես կենտրոններ

Անդամակցության աճ և պահպանում
Offer → onboarding → կրկնվող վճարումներ

Ներգնա տուրիզմ

Օտարերկրյա հոսքեր → տեղական բիզնեսներ
Բժշկական, գինու և բնական արտադրանքի տուրիզմ՝
եկամտի համակարգերով, ոչ թե պատահական տուրերով։

39+ layouts

Առողջապահական
Տուրիզմի աճի
Համակարգ

Մենք մեկնարկում ենք ստոմատոլոգիայից՝
կառուցելով ատամնաբուժական տուրիզմի աճի համակարգ, որը օտարերկրյա հիվանդներին դարձնում է կայուն եկամուտ տեղական կլինիկաների համար։

Allin Systems
Աճի համակարգ՝
ոչ թե գովազդ
Օտարերկրյա հոսքեր → տեղական բժշկական բիզնեսներ
Մենք կառուցում ենք ոչ թե առանձին էջեր կամ գովազդային արշավներ, այլ ամբողջական առողջապահական տուրիզմի համակարգ։ Այն աշխատում է որպես մեկ մեխանիզմ՝ ներգրավում, ընտրություն, վստահություն և վերադարձ։
  • Սկիզբը՝ ստոմատոլոգիա և dental tourism
  • Օտարերկրյա հիվանդների համակարգված ներգրավում
  • Landing-ներ, funnel-ներ և lead filtering
  • Follow-up logic և վստահության ավտոմատացում
  • Traffic → Conversion → Retention մեկ համակարգում
Սկսում ենք այնտեղ, որտեղ պահանջարկը բարձր է, որոշումը՝ արագ, իսկ արդյունքը՝ չափելի։ Այդ պատճառով մեր մեկնարկային ուղղությունը ստոմատոլոգիական տուրիզմն է։
Տես ամբողջ համակարգը

Իրական միջազգային փորձից ծնված համակարգեր

Allin Systems-ը կառուցված է իրական միջազգային փորձի վրա։ Մենք հանդիսանում ենք Allin iGaming ընկերության հիմնադիր թիմի մաս, որը գործում է միջազգային շուկայում՝ զարգացնելով խաղատների, բուքմեյքերական ընկերությունների և iGaming հարթակների growth և մասշտաբավորման համակարգեր։

Մեր նախագծերը գործում են բարձր մրցակցային շուկաներում՝ Մեծ Բրիտանիա, Դուբայ, Պակիստան և Աֆրիկայի մի շարք երկրներ, որտեղ սխալները թանկ են, իսկ արդյունքները՝ չափելի։

Այս միջավայրում ձևավորված փորձն է հիմք հանդիսանում Allin Systems-ի մոտեցման համար՝ ստեղծել կայուն, չափելի և երկարաժամկետ աճի համակարգեր ցանկացած բիզնեսի համար։

eCommerce

Կառուցում ենք համակարգեր, որ բերում են իրական բիզնես աճ

Մենք նախագծում և ներդնում ենք չափելի աճի համակարգեր, որոնք միավորում են traffic-ը, lead-երը, conversion-ը և retention-ը մեկ ամբողջական, մասշտաբվող մոդելի մեջ։

ՄԵՐ ԹԻՄԸ ԵՎ ՓՈՐՁԸ

Ով ենք մենք

Մենք մասնագետների թիմ ենք, որը ձևավորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության և համակարգային լուծումների շուրջ՝ աշխատելով բիզնեսների աճի և թվային գործընթացների արդյունավետության վրա։

Փորձ և հիմք

Մեր թիմի հիմքում կանգնած են մասնագետներ, որոնք IT ոլորտում աշխատում են դեռևս 1990-ականներից։ Այս երկարամյա փորձը մեզ թույլ է տվել տեսնել շուկայի տարբեր փուլեր և իրական արդյունք տվող մոտեցումներ։

Թիմի մասնագիտացում

  • Ծրագրավորում և համակարգերի մշակում
  • Տվյալների վերլուծություն և մեծ տվյալների բազաներ
  • Օգտատերերի թվային վարքագծի ուսումնասիրություն

Միջազգային համագործակցություն

Մենք գործում ենք ոչ միայն Հայաստանում։ Թիմը համագործակցում է նաև արտասահմանյան վերլուծական և վիճակագրական կազմակերպությունների հետ՝ աշխատելով միջազգային տվյալային բազաների և բազմալեզու միջավայրերի հետ։

Մեր մոտեցումը

Մեր աշխատանքը հիմնված է համակարգային մտածողության վրա։ Մենք չենք առաջարկում կարճաժամկետ գովազդային լուծումներ, այլ կառուցում ենք գործընթացներ՝ հստակ տվյալների և վերլուծության հիման վրա։

Ստեղծագործական և մեդիա թիմ

Թիմում ներգրավված են նաև դիզայներներ և մեդիա մասնագետներ, որոնք ստեղծում են վիզուալ և վիդեո բովանդակություն՝ ինչպես իրական նկարահանումներով, այնպես էլ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների կիրառմամբ։

Մեր գործընկերները

Մենք հանդիսանում ենք AMY TRAVEL ARMENIA և ALLINI GAMING ընկերությունների համահիմնադիրը: 

Տուրիստական ընկերություն
AMY TRAVEL ARMENIA

Ամեն ինչ նախագծված է այնպես, որ այցելուն արագ գտնի, ընտրի և կապ հաստատի։

Allin Gaming Growing company

Ավելի քիչ հարցեր, ավելի շատ ամրագրումներ՝ ճիշտ կառուցված կայքի շնորհիվ։