Բժշկական կենտրոնների առաջարկ — SEO / Մարքեթինգ / Համակարգեր
📌 Առաջարկ բժշկական կենտրոնների համար SEO • Մարքեթինգ • Համակարգեր

Բժշկական կայքերի աճ՝ տվյալների, պահանջարկի և համակարգի միջոցով

Մոտեցումը հիմնված է իրական որոնման պահանջարկի վրա՝ բացահայտելու, թե ինչն է խանգարում կայքի աճին, ինչ է պետք շտկել, և ինչպես ստանալ կայուն օրգանիկ ներգրավում՝ առանց ավելորդ ծախսերի։

🧩 Տվյալներ 🔍 Վերլուծություն 📈 Երկարաժամկետ աճ 🚫 Ոչ «կարճ գովազդային» լուծումներ

🔍 1. SEO աուդիտ բժշկական կայքերի համար

Մենք իրականացնում ենք ամբողջական SEO աուդիտ՝ պարզելու համար, թե ինչու Ձեր կայքը չի ապահովում բավարար այցելություններ և ինչ է անհրաժեշտ շտկել՝ առանց ավելորդ ծախսերի։

📌 Ինչ է ներառում աուդիտը

  • Կայքի տեխնիկական վիճակի մանրամասն ստուգում
  • SEO սխալների հայտնաբերում և դասակարգում
  • Բովանդակության և կառուցվածքի վերլուծություն
  • Բարձր որոնում ունեցող ծառայությունների և հիվանդությունների բացահայտում
  • Մրցակիցների համեմատական ուսումնասիրություն
  • Գործնական առաջարկներ՝ հստակ քայլերով

📊 Աուդիտի արդյունքը

  • Բացահայտվում են այն ծառայություններն ու հիվանդությունները, որոնց նկատմամբ կա իրական պահանջարկ
  • Ստացված տվյալների հիման վրա առաջարկվում և ստեղծվում են 2 նպատակային լենդինգ էջեր, կառուցված որոնման պահանջարկի վրա
  • Լենդինգ էջերը տրամադրվում են 1 տարի՝ անվճար հասանելիությամբ
🎯 Արդյունքում Դուք ստանում եք
  • Հստակ պատկերացում՝ ինչն է խոչընդոտում կայքի աճին
  • Տեսանելի տվյալներ՝ որ ծառայություններն ունեն առավելագույն հետաքրքրություն
  • Գործնական ուղեցույց՝ ինչպես արագ բարձրացնել տեսանելիությունն ու այցելությունները
  • Առաջարկներ՝ ինչպես ճիշտ ընդունել և մշակել կայքից ու սոցցանցերից եկող հարցումները

➕ 2. Լրացուցիչ վճարովի ծառայություններ

Ստորև ներկայացված ծառայությունները հանդիսանում են հիմնական փաթեթի շարունակություն և ուղղված են կլինիկայի տեսանելիության, պահանջարկի և այցելությունների աճին։ Ծառայությունները կարող են իրականացվել փուլային՝ ըստ պատվիրատուի ցանկությունների և հնարավորությունների։

📱 Սոցցանցերում առաջխաղացում

Facebook · Instagram · Telegram · TikTok · Google

  • Բժշկական ծառայություններին համապատասխան կոնտենտ ռազմավարություն
  • Տեղեկատվական և վստահություն ձևավորող հրապարակումներ
  • Թիրախային լսարանների հասանելիություն տարբեր հարթակներում

💰 Գների ուսումնասիրություն և համեմատություն

  • Շուկայի գների համապարփակ վերլուծություն
  • Մրցակիցների համեմատություն
  • Ճիշտ դիրքավորման և գնային քաղաքականության առաջարկներ

📈 Պահանջարկի աճի վերլուծություն

Հայաստան և միջազգային շուկա

  • Աճող պահանջարկ ունեցող հիվանդությունների և ծառայությունների բացահայտում
  • Ապագա միտումների ուսումնասիրություն
  • Զարգացման ռազմավարական ուղղությունների առաջարկում

🎥 Վիդեո բովանդակություն սոցցանցերի համար

  • Իրական նկարահանումներով տեսանյութեր
  • Արհեստական բանականությամբ ստեղծված վիդեոներ
  • Կարճ ձևաչափեր (Reels, Shorts և այլն)

📢 Telegram ալիքներ, հայտարարություններ և բոտեր

  • Սեփական Telegram ալիքի ստեղծում և կառավարում
  • Հայտարարությունների տեղադրում թեմատիկ ալիքներում
  • Բոտեր՝ հարցումների և գրանցումների ավտոմատացման համար

🗓️ Հիվանդների գրանցման և ընդունման համակարգ (Appointment System)

Ներդրվում է ավտոմատ համակարգ, որը նվազեցնում է զանգերի ծանրաբեռնվածությունը և ավելացնում իրական այցելությունները։

Համակարգը ներառում է

  • Օնլայն գրանցում կայքից և սոցցանցերից
  • Բժիշկների և բաժինների ժամանակացույցի կառավարում
  • Ավտոմատ հիշեցումներ (SMS / Email / Telegram)
  • Չեղարկումների և տեղափոխումների կառավարում
  • Պարզ կառավարման վահանակ ադմինիստրացիայի համար
Արդյունքը
  • Ավելի քիչ բաց թողնված զանգեր
  • Ավելի քիչ չեկած հիվանդներ
  • Բարձր բժիշկների ծանրաբեռնվածություն
  • Կանխատեսելի օրական հոսք

🧾 Հրապարակումներ ֆորումներում և թեմատիկ հարթակներում

  • Տեղեկատվական հրապարակումներ բժշկական թեմաներով
  • Թեմատիկ ֆորումներ և խմբեր
  • Երկարաժամկետ տեսանելիություն որոնման համակարգերում

🌍 Ռուսալեզու ռելոկանտների որոնման տվյալների կիրառում

  • Որ ծառայություններն են առավել փնտրված
  • Ինչպիսի ձևակերպումներով են որոնում
  • Թիրախավորման և ներգրավման ռազմավարություն

🌐 Ծառայությունների ներկայացում տարբեր լեզուներով

Ծառայությունները կարող են ներկայացվել ցանկացած լեզվով՝ ըստ թիրախային լսարանի և պահանջարկի։

  • Լեզվի ընտրություն ըստ պահանջարկի
  • Լեզվական և մշակութային ադապտացիա

📊 Արդյունքների վերահսկում և հաշվետվություն

  • Պարբերական հաշվետվություններ
  • Հստակ տեսանելի ցուցանիշներ
  • Հաջորդ քայլերի առաջարկներ

🔄 Մշտական թարմացում և զարգացում

  • SEO և բովանդակության պարբերական թարմացում
  • Նոր ծառայությունների և հիվանդությունների ավելացում
  • Հարմարեցում շուկայի պահանջարկի փոփոխություններին

🏥 3. Առողջապահական տուրիզմ — ամբողջական մոտեցում

📅 2026 թվականի ապրիլից մենք սկսում ենք նաև առողջապահական տուրիզմի կազմակերպում՝ գործող և լիցենզավորված, մեր ենթակայության տակ գտնվող “AMY TRAVEL ARMENIA” տուրիստական ընկերության միջոցով (www.am-travel.com

🌍 Ներգնա տուրիզմի այս ուղղությունը ներառում է՝

  • Հայաստան ժամանող պացիենտների ուղևորափոխադրման և կեցության կազմակերպում
  • Ուղեկցում բժշկական այցերի ընթացքում
📌 Տուրիստական հատվածը գործում է որպես առանձին ուղղություն և չի խառնվում բժշկական գործընթացներին կամ որոշումներին։ Մեր նպատակն է ստեղծել այն միջավայրը, որտեղ օտարերկրյա պացիենտը կարող է կենտրոնանալ բուժման վրա՝ իսկ մնացած կազմակերպչական հարցերը լինեն համակարգված և անվտանգ։

🔍 Մենք աշխատում ենք համակարգված

Մեր գործունեությունը հիմնված է տվյալների և համակարգերի վրա՝ նպատակ ունենալով օգնել օտարերկրյա պացիենտներին՝ ճիշտ կողմնորոշվել, հասկանալ՝ որ բժշկական կենտրոնն է համապատասխանում իրենց կարիքներին, և անվտանգ ու տեղեկացված կերպով հասնել վստահելի բժշկական կենտրոնների Հայաստանում։

Բոլոր բժշկական որոշումները մնում են բացարձակապես բժշկական կենտրոնի և բժշկի իրավասության ներքո։

🔐 Մեր մոտեցումը
🧩 Տվյալներ • Կողմնորոշում • Թափանցիկություն
Ոչ թե գովազդ, ոչ թե խոստումներ, այլ երկարաժամկետ համակարգային լուծում։

🏥 4. Բյուջետային առաջարկ բժշկական կենտրոնների համար

Եթե լիարժեք կայքի և SEO-ի համար նախատեսված բյուջեն սահմանափակ է, առաջարկվում է ավելի մատչելի և արդյունավետ լուծում՝ ուղղված պացիենտների արագ ներգրավմանը։

Ստեղծվել է SEO-օպտիմիզացված թեմատիկ հարթակ՝ www.medsearcharmenia.com, որտեղ բժշկական կենտրոնները ներկայացված են ըստ ծառայությունների, հիվանդությունների և իրական որոնման պահանջարկի։

Այս կայքում մարդիկ արդեն նպատակային որոնում են բժշկական ծառայություններ, ինչի արդյունքում Ձեր կլինիկան հայտնվում է ճիշտ պահին՝ ճիշտ լսարանի առաջ։

📌 Ներառում է

  • Բժշկական կենտրոնի անվանում
  • 45–55 տող, 350-450 բառ՝ SEO-օպտիմիզացված նկարագրություն
  • Ծառայությունների համառոտ նշում
  • Հասցե և գտնվելու վայր, Google Maps հղում
  • Ուղիղ կապ (հեռախոս / WhatsApp)
📈 Արդյունքը
  • Տեսանելիություն իրական որոնող պացիենտների համար
  • Ուղիղ կապ բժշկական կենտրոնի հետ
  • Առանց մեծ նախնական ներդրումների
  • Մուտք ավելի լայն լուծումների համար ապագայում

👥 5. ՄԵՐ ԹԻՄԸ ԵՎ ՓՈՐՁԸ

🧩 Ով ենք մենք

🟦 Փորձ և հիմք

📌 90-ականներից IT ոլորտում

Մեր թիմը ձևավորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետների շուրջ, որոնք աշխատում են դեռևս 90-ականներց ։

🟩 Թիմի մասնագիտացում

📌 Ծրագրավորում · Տվյալների վերլուծություն ·

Թիմում ներգրավված են բարձրակարգ ծրագրավորողներ, տվյալների վերլուծաբաններ և տեխնիկական մասնագետներ, որոնք մասնագիտացած են որոնողական համակարգերի, մեծ տվյալների բազաների մշակման և թվային վարքագծի վերլուծության մեջ։

🟨 Միջազգային համագործակցություն

📌 Հայաստան · Արտերկիր · Բազմալեզու միջավայր

Մեր մասնագետները գործում են ոչ միայն Հայաստանում։ Մենք համագործակցում ենք նաև արտասահմանյան վերլուծական և վիճակագրական կազմակերպությունների հետ, ինչի շնորհիվ աշխատում ենք միջազգային տվյալային բազաների և բազմալեզու որոնման միջավայրերի հետ։

🟪 Մեր մոտեցումը

📌 Համակարգային · Վերլուծություն՝ հիմված հստակ տվյալների վրա · Ոչ գովազդային
Այս փորձը մեզ հնարավորություն է տալիս մոտենալ առողջապահության ոլորտի օնլայն խնդիրներին ոչ թե գովազդային, այլ համակարգային և հստակ տվյալների վրա հիմնված վերլուծության մակարդակով։

🟨 Ստեղծագործական և մեդիա թիմ

📌 Դիզայն · Վիդեո · AI տեխնոլոգիաներ

Թիմում ներգրավված են նաև որակյալ դիզայներներ և մեդիա մասնագետներ, որոնք զբաղվում են ոչ միայն իրական նկարահանումներով, այլ նաև ստեղծում են վիդեո բովանդակություն արհեստական բանականության (AI) կիրառմամբ։
Այս մոտեցումը թույլ է տալիս առողջապահական տեղեկատվությունը ներկայացնել ժամանակակից, հասկանալի և վստահություն ձևավորող ձևաչափով՝ հարմար տարբեր լսարանների համար։

Մեր մոտեցումը հիմնված է տվյալների, պահանջարկի և երկարաժամկետ աճի վրա, ոչ թե կարճաժամկետ գովազդի։